ՀԱՊԿ քարտուղարությունը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը նպատակահարմար չի համարում այս տարի Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը։ Հայտարարության մեջ ասվում է. «ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնապես ծանուցումներ չի ստացել այդ զորավարժությունների չեղարկման մասին՝ կազմակերպությունում սահմանված կարգի համաձայն։
Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակին, որը չի կարող թույլ տալ ընթացիկ տարում լիարժեք անցկացնել ՀԱՊԿ-ի պլանավորած խաղաղապահ զորավարժությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։