Միջազգային

Ռուսաստանն սպառել է իր «Իսկանդեր» հրթիռները. Ուկրաինայի ԶՈՒ

Ռուսաստանն սպառել է իր «Իսկանդեր» հրթիռները. Ուկրաինայի ԶՈՒ

Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունից հայտնել են, որ Ռուսաստանի մոտ մնացել է ընդամենը 90 «Իսկանդեր» հրթիռ․ «Ամանորից առաջ գրոհների ժամանակ ռուսները կիրառել են ընդամենը 20 հրթիռ, ներկայումս ՌԴ-ում մնացել է ընդամենը 90 «Իսկանդեր»,- հայտարարել է ԳՀՀ ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին: 

Միևնույն ժամանակ, իրանական Mohajer-6 և Shahed անօդաչուները, որոնք օգտագործվում են ՌԴ-ի կողմից, արտադրվում են տարբեր պետություններից եկող բաղադրիչներով: Սկիբիցկու խոսքով՝ Կիևը այս խնդիրը բարձրացրել է բոլոր երկրների առջև և խնդրել միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ բաղադրիչներն այլևս չմտնեն Ռուսաստան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական