Միջազգային

Բրիտանիայի տարածքից առաջին տիեզերական արձակումը ձախողվել է

Բրիտանիայի տարածքից առաջին տիեզերական արձակումը ձախողվել է

Ինչպես հայտնում է BBC-ն, երկուշաբթի երեկոյան Virgin Orbit ընկերությունը Մեծ Բրիտանիայից կատարել է պատմության մեջ առաջին տիեզերական սարքի արձակումը ուղեծիր։

«Բոինգ-747» ինքնաթիռը Գրինվիչի ժամանակով 22:00-ի սահմաններում կրող հրթիռով օդ է բարձրացել Քորնուոլի Նյուքի օդանավակայանից. այն պետք է ուղեծիր դուրս բերեր 9 արբանյակ:

Ատլանտյան օվկիանոսով դեպի արևմուտք մոտ մեկուկես ժամ թռիչքից հետո Boeing 747-ը մոտ 10,7 կմ բարձրության վրա հաջողությամբ արձակել է հրթիռ, որն այնուհետ գործարկել է առաջին փուլի շարժիչը և սկսել բարձրանալ ուղեծիր:

Երկրից ավելի քան 500 կմ բարձրության վրա LauncherOne հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերեր 9 փոքր արբանյակ, որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով՝ օվկիանոսի դիտումից մինչև նավիգացիոն գործառույթներ:

Սակայն Virgin Orbit ընկերությունը հայտնել է, որ «անոմալիան» խանգարել է հրթիռին՝ հասնել երկրի ցածր ուղեծիր, որտեղ այն պետք է արբանյակներ արձակեր: Հրթիռակիր արբանյակները կորել են։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական