Միջազգային

Թուրքիան ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանը

Թուրքիան ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանը

Թուրքական ռազմաօդային ուժերը երկուշաբթի մի քանի ավիահարվածներ են հասցրել Իրաքյան Քուրդիստանի հյուսիսում գտնվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) օբյեկտներին, որը ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին հայտնել Է Shafaq News լրատվական հարթակը։

Հարթակի տվյալներով՝ գնդակոծության են ենթարկվել քրդական ինքնավարության շրջանները։ Զոհերի կամ նյութական վնասի մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական