Միջազգային

ՄԱԿ-ը Իրանին կոչ է անում դադարեցնել մահապատժի կիրառումը

ՄԱԿ-ը Իրանին կոչ է անում դադարեցնել մահապատժի կիրառումը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը մտահոգություն է հայտնել երկու ցուցարարների մահապատժի ենթարկելու Իրանի իշխանությունների մտադրության վերաբերյալ և կոչ է արել դադարեցնել այդ պրակտիկան։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված Մոհամմադ Ղոբադլուի և Մոհամմադ Բորուգանիի մահապատժի մասին լուրերով: Իրանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն բոլոր մահապատիժները»,- գրված է ՄԱԿ-ի գրասենյակի հայտարարությունում։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ մայրաքաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել անկարգություններին մասնակցած առնվազն վեց մասնակցի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական