Միջազգային

Ուկրաինան Վրաստանից հետ է պահանջել «ԲՈՒԿ» համակարգերը

Ուկրաինան Վրաստանից հետ է պահանջել «ԲՈՒԿ» համակարգերը

Ուկրաինան Վրաստանին խնդրել է վերադարձնել «Բուկ» զենիթահրթիռային համալիրները, որոնք Կիևը Թբիլիսիին էր փոխանցել 2008 թվականին։ Այս մասին հայտնել Է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։ 

Կասյանովը պատմել է, որ Կիևը Թբիլիսիին խնդրել է հանձնել նաև Javelin հակատանկային հրթիռային համալիրները, որոնք Վրաստանը ստացել էր ԱՄՆ-ից: Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ն տվել է իր համաձայնությունը և պատրաստ է Վրաստանի համար դրանք փոխարինել ավելի նոր համալիրներով։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական