Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն հոսպիտալացվել է որովայնի ցավերով։ Այս մասին գրում է Reuters-ը՝ O Globo թերթին հղումով։
Նշվում է, որ քաղաքական գործիչը բազմիցս հայտնվել է հիվանդանոցում՝ 2018 թվականին նախագահական քարոզարշավի ժամանակ դանակահարվելուց հետո աղիքային խանգարումով։ Նա Միացյալ Նահանգներ է մեկնել Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի նախագահի պաշտոնն ստանձնելուց երկու օր առաջ։
Հունվարի 8-ին ընտրություններում պարտված Բոլսոնարոյի կողմնակիցները գրավել էին մայրաքաղաքի Կոնգրեսի շենքը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կարողացել էին վերականգնել վերահսկողությունը։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ։
Ավելի ուշ հաղորդվել է, որ անկարգություններին մասնակցելու համար բերման է ենթարկվել մոտ 1,2 հազար մարդ։ Նրանց կարող է սպառնալ մինչև 12 տարվա ազատազրկում։