Միջազգային

Մեխիկոյի կենտրոնում բախվել են մետրոյի երկու գնացքներ․ կան տուժածներ և զոհ

Մեխիկոյի կենտրոնում բախվել են մետրոյի երկու գնացքներ․ կան տուժածներ և զոհ

Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը Թվիթերում գրել է, որ Մեքսիկայի մայրաքաղաքում մետրոյի երկու գնացքներ են բախվել միմյանց։

«Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ծառայությունները։ Դեպքի վայրում են նաև ՆԳՆ, Քաղաքացիական անվտանգության նախարարության, Ռիսկերի համալիր կառավարման և մետրոպոլիտենի տնօրենը»,- գրել է նա։ 

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Պոտրերո և Լա Ռազա կայարանների միջև։ Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։

Մեխիկոյի կառավարության քարտուղար Մաուրիսիո Բատրեսը հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, միջադեպի պատճառով մեկ մարդ է մահացել։ 10 մարդ վնասվածքներով տեղափոխվել է քաղաքի հիվանդանոցներ։ Փրկարարները փորձում են դեֆորմացված վագոններից դուրս բերել ևս չորս քաղաքացու։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական