Ուկրաինայում պատժամիջոցներ են սահմանվել «Россия сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և «Россия Сегодня» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովի նկատմամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2023 թվականի հունվարի 6-ի «Անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցների (պատժամիջոցների) կիրառման և փոփոխման մասին» որոշումն Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել է այսօր։
Պատժամիջոցները, մասնավորապես, ենթադրում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում, ռեսուրսների տարանցման, թռիչքների և տրանսպորտի մասնակի կամ ամբողջական դադարեցում Ուկրաինայի տարածքով, Ուկրաինայից կապիտալի դուրսբերման կանխում, տնտեսական գործունեության կասեցում, ֆինանսական պարտավորություններ, ընդերքօգտագործման հատուկ թույլտվությունների չեղարկում կամ կասեցում, պետական գույքի վարձակալության արգելք։
Կիսիլյովի և Սիմոնյանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ժամկետը 10 տարի է։ Ընդհանուր առմամբ, Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 119 ռուս գործիչների նկատմամբ, այդ թվում՝ արվեստագետներ Եվգենի Պետրոսյանի, Միխայիլ Գալուստյանի, Դմիտրի Բիլանի, Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ։