Միջազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել հանրապետական Քեվին ՄաքՔարթին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել հանրապետական Քեվին ՄաքՔարթին

15-րդ ընտրական փորձից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել հանրապետական Քեվին ՄաքՔարթին։

ՄըքՔարթին ստացել է 216, նրա հիմնական մրցակից Հաքիմ Ջեֆրիսը՝ 211 ձայն: Նկատենք հանրապետականների թեկնածուն չի կարողացել ընտրվել 14 քվերարկությունների ընթացքում։ Սա աննախադեպ իրադարձություն է ԱՄՆ պատմության մեջ Քաղաքացիական պատերազմի օրերից ի վեր։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ՄաքՔարթիին խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և արտահայտել իր պատրաստակամությունը աշխատել հանրապետականների հետ։

ԱՄՆ Սենատում դեմոկրատների մեծամասնության առաջնորդ Չաք Շումմերը իր հայտարարության մեջ նշել է, որ ՄաքՔարթիի ընտրությունը բավականին ծանր դրության մեջ է դնելու ԱՄՆ-ին ու կառավարությանը, քանզի նա անհրաժեշտ քվեներ ստանալու համար այնպիսի զիջումների է գնացել, որոնց իրագործումը լուրջ հետևանքներ է ունենալու ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքական ու իրավական հարցերի առումով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական