Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ուկրաինական հատուկ ռազմական գործողության գոտում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած հրադադարը «թթվածին գտնելու» փորձ է անվանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ նա փորձում է թթվածին գտնել»,- պատասխանել է ամերիկացի առաջնորդը լրագրողների՝ հրադադարի ռեժիմը մեկնաբանելու վերեբարյալ հարցին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է հունվարի 6-ի ժամը 12:00-ից հունվարի 7-ի ժամը 24:00-ն սահմանել հրադադար։