Միջազգային

Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն հաստատելու հարցում Անկարայի՝ միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

Էրդողանի խոսքով՝ «Անկարան կարող է նաև դիվանագիտական ​​ներդրում ունենալ Զապորոժյեի ատոմակայանում իրականացվող գործընթացի արագացման գործում»։

Կողմերը քննարկել են նաև հացահատիկային միջանցքի շուրջ զարգացումները և Թուրքիայի կողմից Ուկրաինային մարդասիրական օգնության և էներգետիկայի աջակցությունը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական