ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է հունվարի 6-ի ժամը 12:00-ից հունվարի 7-ի ժամը 24:00-ն սահմանել հրադադար, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլի կոչը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն Ուկրաինայում կողմերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանել»,- ասված է հայտարարության մեջ։
Կրեմլը նշել է, որ մարտական շրջաններում ապրում են ուղղափառություն դավանող մեծ թվով քաղաքացիներ, ուստի Ռուսաստանը կոչ է անում ուկրաինական կողմին հնարավորություն տալ նրանց «մասնակցել պատարագներին Սուրբ Ծննդյան նախօրեին, ինչպես նաև Սուրբ Ծննդյան օրը»։
ՌԴ ՊՆ-ն էլ հայտնում է, որ Շոյգուն հրամայել է հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն Ուկրաինայում կողմերի շփման գծի ողջ երկայնքով դադարեցնել կրակը։