Միջազգային

Մադուրոն հայտարարել Է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին

Մադուրոն հայտարարել Է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին

Վենեսուելան պատրաստ է կարգավորել դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, հայտնել Է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«Վենեսուելան պատրաստ է, բացարձակապես պատրաստ է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի այս կառավարության և ապագա կառավարության հետ դիվանագիտական, հյուպատոսական և քաղաքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», - ասել Է Մադուրոն լրագրող Իգնասիո Ռամոնետին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները խզվել են 2019թ., երբ ԱՄՆ-ը ճանաչեց իրեն ապօրինի Վենեսուելայի նախագահ հռչակած Խուան Գուաիդոյին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական