Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորանքներ են փոխանակել Ամանորի կապակցությամբ՝ նշելով ռազմավարական գործընկերության և դաշնակցության ռուս-ղազախական հարաբերությունների բարձր մակարդակը։
Քննարկվել են նաև փոխգործակցության հարցեր մի շարք արդիական ուղղություններով, ներառյալ վառելիքա-էներգետիկ ոլորտը։
Այս կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգումը երկու երկրների կառավարությունների և պրոֆիլային կառույցների գծով: