Միջազգային

Խորվաթիան այսօրվանից Շենգենյան գոտու անդամ է

Խորվաթիան այսօրվանից Շենգենյան գոտու անդամ է

Խորվաթիան հունվարի 1-ից դարձել է վիզաների մասին Շենգենյան համաձայնագրի անդամ, ասվում է Եվրամիության Խորհրդի կայքում:

Սա նշանակում է, որ 2023 թվականից Զագրեբը ստացել է շենգենյան վիզաներ տրամադրելու իրավունք, ինչպես նաև Խորվաթիայի և Շենգենյան գոտու այլ երկրների միջև սահմանները հատելիս ստուգումները չեղարկվել են, իսկ մարտի 26-ից չեղարկվելու են թռիչքների ստուգումները։


«Շատ ուրախ եմ, որ Չեխիայի նախագահության ընթացքում Խորվաթիան կարողացավ երկու կարևոր քայլ կատարել  եվրոպական ինտեգրման ուղղությամբ՝ միանալով ինչպես եվրոյի գոտուն, այնպես էլ Շենգենյան գոտուն։  Ես վստահ եմ, որ այդ հաջողությունները ճանապարհ կհարթեն մյուս անդամ պետությունների համար», - ասել է Չեխիայի ՆԳ նախարարը։ 


Խորվաթիան հունվարից 1-ից սկսել է օգտագործել միասնական եվրոպական արժույթը ազգային արժույթի՝ կունայի փոխարեն, և դարձել է 20-րդը 27 երկրներից, որ ընդունել է եվրոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական