Միջազգային

Մինսկի համաձայնությունների արժանիքն այն է, որ նրանք Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տվեցին. Օլանդ

Մինսկի համաձայնությունների արժանիքն այն է, որ նրանք Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տվեցին. Օլանդ

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, որն անմիջական մասնակցություն է ունեցել Դոնբասի հակամարտության կարգավորման գործընթացին եւ 2015 թվականին Մինսկի համաձայնագրերի ստեղծմանը, հաստատել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի խոսքերն այն մասին, որ այդ պայմանավորվածություններն անհրաժեշտ են եղել Կիեւին «շունչ քաշելու» եւ ուկրաինական բանակին՝ նոր հակամարտությանը նախապատրաստելու համար:

«Այո, Անգելա Մերկելը ճիշտ էր այդ հարցում։ 2014 թվականից Ուկրաինան ուժեղացրել է իր ռազմական ներուժը, այն բոլորովին այլ է դարձել, քան 2014 թվականին։  Այն դարձավ ավելի լավ պատրաստված և հագեցած: Մինսկի համաձայնությունների արժանիքն այն է, որ նրանք ուկրաինական բանակին նման հնարավորություն են տվել», — ասել է Օլանդը Kyiv Post պարբերականին տված հարցազրույցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական