Միջազգային

ԵԽ նախկին փոխնախագահը կասկածվում է Պանամայում կոռուպցիոն հաշիվներ ունենալու մեջ

ԵԽ նախկին փոխնախագահը կասկածվում է Պանամայում կոռուպցիոն հաշիվներ ունենալու մեջ

Հունաստանի իշխանությունները Պանամայից տեղեկատվություն են խնդրել Կատարից Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ Եվա Քայլիի հետ կապված հաշիվներին հնարավոր դրամական փոխանցումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Politico» առցանց պարբերականը։

Պարբերականի տեղեկություններով՝ փողերի լվացման դեմ պայքարի հունական գերատեսչության նախագահ Հարալամպոս Վուրլիոտիսը ոչ թափանցիկ ֆինանսական համակարգով հարկային ապաստանի համբավ ունեցող Պանամայի իշխանություններին շտապ հարցում է ուղարկել՝ պարզելու, թե արդյոք Կատարից 20 մլն եվրո գումարը փոխանցվել է Քայլիի կամ նրա հարազատներից մեկի կողմից բացված հաշիվներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական