Աշխարհահռչակ ճապոնացի մուլտիպլիկատոր Հայաո Միյաձակիի նոր գեղարվեստական ֆիլմը էկրան կբարձրանա 2023 թվականի ամռանը։ Նկարը կկոչվի «Ինչպե՞ս ես»։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի խոշորագույն ֆիլմերի տարածման «Toho» ընկերությունը։
Ֆիլմը հիմնված է ճապոնացի գրող Յոշինո Գենզաբուրոյի համանուն գրքի վրա, որը հրատարակվել է 1937 թվականին։ Ստեղծագործությունը պատմում է Կոպեր մականունով 15-ամյա տղայի՝ Ջունիչի Հոնդայի, նրա մեծանալու, հոգևոր աճի, աղքատության և մարդկային փորձառության մասին։
Միյաձակին ավելի վաղ The New York Times-ին ասել էր, որ «Ինչպե՞ս ես» անիմեն վերջինը կլինի նրա կարիերայում: Հանուն իր նկարահանումների՝ նկարիչը վերադարձել է աշխատանքի «Ghibli» ստուդիաում։ 2013 թվականին «Քամին բարձրանում է» ֆիլմի պրեմիերայից հետո Միյաձակին հեռացավ հանգստի: