Mercedes-Benz-ը 1 մլրդ եվրո է ներդնում Յավոր քաղաքում էլեկտրական մեքենաների արտադրության մեջ: Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտնել է ավտոմոբիլային կոնցեռնի ներկայացուցիչ Մաթիաս Գայզենը:
«Եվրոպայում առաջին անգամ մենք կարտադրենք բացառապես էլեկտրական ֆուրգոններ»,-ավելացրել է Գեյզենը՝ շնորհակալություն հայտնելով Լեհաստանի կառավարությանն աջակցության համար։
Նոր գործարանը կկառուցվի Mercedes-Benz-ի գործող արտադրամասի կողքը, որտեղ հավաքվում են շարժիչներն ու մարտկոցները: