Ինչպես հայտնում են «Ավտոստատ» գործակալության փորձագետները, այս տարեվերջի արդյունքներով չինական մարդատար ավտոմեքենաները Ռուսաստանում ամենավաճառվողն են դարձել:
2022թ․ դեկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ռուս գնորդները ձեռք են բերել ընդհանուր առմամբ 3742 նոր չինական մակնիշի մարդատար ավտոմեքենա, ինչը կազմել է շուկայի ընդհանուր ծավալի 34,8%-ը։
Այնուամենայնիվ, ամենատարածված ապրանքանիշը Lada-ն է՝ վաճառված 3489 մեքենայի ցուցանիշով, երկրորդ տեղում Chery-ն է (1439 մեքենա), իսկ եռյակը եզրափակում է Geely-ն՝ 997 հատ վաճառքով: Թոփ-5-ում են հայտնվել նաև Kia-ն (778 միավոր) և Haval-ը (705 ավտոմեքենա)։