Միջազգային

«Մոսկվան հաշվի է առնում դաշնակցային հարաբերությունները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ». Զախարովա

«Մոսկվան հաշվի է առնում դաշնակցային հարաբերությունները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ». Զախարովա

«Ռուսաստանն իր միջնորդական առաքելության մեջ հաշվի է առնում դաշնակցային հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։ Նա նաև հավելել է, որ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում Մոսկվան կողմնորոշվում է եռակողմ պայմանավորվածություններով։

«Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Ռուսաստանը հենվում է բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի վրա։ Հենց դրանք են հուսալի հիմք կազմում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար։ Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները և Հայաստանի, և Ադրբեջանի հետ։ Ուստի, որպես միջնորդ, մենք մշտապես զբաղեցնում ենք այնպիսի դիրք, որը թույլ է տալիս արդյունավետ կերպով կատարել այդ գործառույթը։ Ես հույս ունեմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն»,- նշել Է Զախարովան ։

Զախարովայի խոսքով՝ եթե Հայաստանը ապավինում է ՀԱՊԿ-ի օգնությանը, ապա կազմակերպությունում, հայկական կողմի հետաքրքրության առկայության դեպքում, պատրաստ կլինեն մոնիթորինգային առաքելություն ուղարկել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական