Միջազգային

Hyundai-ն մեքենաների թափքի արտադրություն է սկսել Պետերբուրգում

Hyundai-ն մեքենաների թափքի արտադրություն է սկսել Պետերբուրգում

Հարավ-կորեական մեքենաներ արտադրող «Hyundai» կոնցեռնը Սանկտ Պետերբուրգի գործարանում «Hyundai Solaris» մոդելի համար սկսել է արտադրել մասեր, ինչպես նաև զոդել և ներկել թափքեր։

Թափքերն արտադրվում են Ղազախստան արտահանելու համար, ընկերությունը դրանք ուղարկում է Ալմա-Աթայի գործարան՝ այնտեղ մեքենաներ հավաքելու համար։ Պետերբուրգում թափքերի պատրաստման հոսքագիծը վերջերս է վերագործարկվել։ Կոնցեռնը նախատեսում է նաև թափքեր թողարկել Hyundai Creta քրոսովերի համար։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական