Անցնող 2022 թվականին ամբողջ աշխարհում զլմ-ների առնվազն 59 աշխատակից է զոհվել՝ իրենց աշխատանքից բխող հանգամանքների բերումով։
Նրանց 80%-ը սպանվել է լրագրողական հետաքննությունների արդյունքում։
Այս տվյալները դեկտեմբերի 28-ին հրապարակել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը (RSF)։
Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն, արդեն չորրորդ տարին անընդմեջ, շարունակում է մնալ Մեքսիկան։ Անցնող տարում այստեղ սպանվել է առնվազն 11 լրագրող, որոնք լուսաբանել են սուր թեմաներ, ինչպիսիք են կազմակերպված հանցավորությունը և այլն։ Եվս կես տասնյակ դեպքերում RSF-ն դեռ չի կարողացել ապացուցել մեքսիկացի լրագրողների մահվան և նրանց աշխատանքի միջև կապը: