Միջազգային

«Ոչ մի ռուս պաշտոնյա երբեք չի խոսել Միութենական պետությանը Հայաստանի միացման մասին». Զախարովա

«Ոչ մի ռուս պաշտոնյա երբեք չի խոսել Միութենական պետությանը Հայաստանի միացման մասին». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին, Հայաստանի՝ Միութենական միությանը միանալու լուրերին և «Զանգեզուրի միջանցքի» հարցին․ «Ինչպես են հարկադրել, ինչ իրավիճակներում է տեղի ունեցել հարկադրումը։

Դա պետք է հասկանալ։ Եթե հայտարարություններ կան, փաստեր պետք է լինեն։ Ցույց տվեք, պատմեք փաստերը։ Ոչ մի ռուս պաշտոնյա երբեք չի խոսել Հայաստանի՝ Միութենական պետությանը միանալու մասին։ Այդ թվում խոսվում է նաև միջանցքի հարկադրման մասին։ Դա ֆեյք է։ Ոչ ոք Երևանին չի պարտադրում իր վերահսկողությունից դուրս միջանցք տրամադրել։ Հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խումբը քննարկում է տարբերակներ, որոնց համաձայն ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, որի տարածքով են անցնում ճանապարհները»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական