Միջազգային

ԵՄ-ն զսպում և տուգանում է ամերիկյան կորպորացիաներին

ԵՄ-ն զսպում և տուգանում է ամերիկյան կորպորացիաներին

Amazon-ը մեծ փոփոխություններ կկատարի իր բիզնեսում՝ հաճախորդներին ավելի ակնհայտ ընտրություն տալով ապրանքներ գնելիս, իսկ Prime-ի անդամների համար՝ առաքման ավելի շատ տարբերակներ մատուցելով։ Այդ մասին հայտնել են Եվրամիության կարգավորող մարմինները:

ԵՄ իշխանությունները քայլ առ քայլ փորձում են սահմանափակել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների գերակշռությունը։  Օրեր առաջ եվրահանձնաժողովը մեղադրեց Facebook-ի մայր ընկերությանը՝ Meta-ին, գովազդային բիզնեսում հակամրցակցային պահվածքի մեջ:

ԵՄ-ն միլիարդավոր դոլարներով տուգանել է Google-ին, հետաքննություն է սկսել Apple-ի դեմ և մտադիր է մինչև 2024 թվականը կիրառել կոշտ կանոններ, որոնք ուղղված են առցանց շուկաներում, այսպես կոչված, գիգանտ թվային ընկերությունների մենաշնորհը կանխելուն:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական