«SsangYong Motor» ընկերության նոր ղեկավար Կվակ Չժե Սոնն առաջարկում է Հարավկորեական ավտոարտադրողի անունը փոխել KG Mobility-ի։ Այս մասին հինգշաբթի հայտնել է The Korea Times թերթը։
Վերջերս KG Group-ի գլխավորած կոնսորցիումը ձեռք է բերել SsangYong-ի բաժնետոմսերի 62%-ը։ Ավտոարտադրողը լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել պարտքերի պատճառով և արտաքին կառավարման տակ է եղել 2021 թվականի ապրիլից։