Միջազգային

Tesla-ն Չինաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման 10.000 կայան է ներդրել

Tesla-ն Չինաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման 10.000 կայան է ներդրել

Tesla-ն դեկտեմբերի 26-ին Չինաստանի Շանհայ քաղաքում շահագործման է հանձնել էլեկտրամեքենաների լիցքավորման 10.000-րդ Supercharger կայանը։ 9.000-րդ լիցքավորման կայանը շահագործման էր հանձնվել այս տարվա սեպտեմբերին՝ Հունան նահանգում։

Շանհայի Tesla գործարանում արտադրությունը հունվար-նոյեմբերին գերազանցել է 650 հազար էլեկտրամոբիլը։ Այդ թվում՝ նոյեմբերին գրանցվել է ամսական մատակարարումների ռեկորդային ծավալ՝ 100․291 ավտոմեքենա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական