Միջազգային

Հայիթիում զինված հարձակման հետևանքով 10 մարդ է սպանվել

Հայիթիում զինված հարձակման հետևանքով 10 մարդ է սպանվել

Զինված անհայտ անձինք առնվազն 10 մարդ են սպանել Պորտ օ Պրենս քաղաքի Բոն Ռեպո շրջանում՝ ուղևորատար ավտոբուսի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հայտնել Է «Haiti Libre» տեղական լրատվական հարթակը։

Ըստ հարթակի՝ զոհերի թվում է նաև Դոմինիկյան Հանրապետության մեկ քաղաքացի։ Առնվազն 10 մարդ վիրավորվել է։

Հարձակման ընթացքում հանցավոր խմբավորման անդամներն անկանոն կրակ են բացել մոտակայքում գտնվող տրանսպորտային միջոցների վրա։ Այս պահին ոստիկանությունը որոնում է նրանց։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական