Նիգերիայում բայքերների կառնավալի առնվազն 14 մասնակից է զոհվել այն բանից հետո, երբ երթին հետևող մարդկանց բազմության մեջ ավտոմեքենա է մխրճվել: Շատերը վնասվածքներ են ստացել։
Ականատեսների խոսքով՝ արագությունը գերազանցած վարորդը կորցրել է կառավարումը։
Կառնավալին մասնակցում են տեղացի Հայտնի մարդիկ, ոմանք հագնված են գունագեղ կառնավալային տարազներ, և մոտոցիկլետներով հնարքներ են կատարում, ինչն էլ գրավում է հանդիսատեսին:
Ոստիկանությունը հաստատել է, որ ձերբակալված վարորդը հարբած է եղել և, չկարողանալով կառավարել մեքենան, մխրճվել է ամբոխի մեջ։