Միջազգային

Ռուսաստանը նոր ռազմավարություն է մշակել Լուգանսկի ճակատում

Ռուսաստանը նոր ռազմավարություն է մշակել Լուգանսկի ճակատում

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) նոր ամփոփագրում ասվում է, որ ռուսական զորքերը, կարծես, վճռական գործողությունների են պատրաստվում Լուգանսկի մարզում։

Ռուսները շարունակում են Լուգանսկ տեղափոխել տեխնիկա և կենդանի ուժ, ներառյալ օդուժի ստորաբաժանումներ, որոնք դուրս են բերվել Խերսոնի մարզի Դնեպրի աջ ափից: 

ISW-ի վերլուծաբանները նաև նշում են, որ Լուգանսկի մարտերում ՌԴ ԶՈՒ-ն օգտագործում է տերմոբալիկ հրետանային արկեր: Բացի այդ, դեկտեմբերի 26-ին ուկրաինական հետախուզությունը հայտնել էր Ռուսաստանի արևմտյան ռազմական շրջանի նոր հրամանատարի նշանակման մասին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական