Հարավային Կորեայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը ներկայացրել է բնակչության ցածր ծնելիության և ծերացման խնդրի լուծման ծրագիր։ Այն նախատեսում է օտարերկրացիների աշխատանքի պարզեցում:
Ծրագիրը չի պարունակում կոնկրետ միջոցառումներ, սակայն նախանշում է ժողովրդագրական քաղաքականության ընդհանուր ուղղությունները։ Այսպիսով, հանրապետության կառավարությունը մտադիր է բարելավել կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, որպեսզի նվազագույնի հասցվի մայրության արձակուրդի ժամանակը, բարելավվի աշխատանքային ժամանակի և անձնական կյանքի հավասարակշռությունը: Նպատակներից մեկը նաև երիտասարդ քաղաքացիներին մատչելի բնակարաններով ապահովումն է։ Կառավարությունը խոստանում է վերացնել օտարերկրյա աշխատուժի սահմանափակումները և բարեփոխել ներգաղթի քաղաքականությունը։
Նշենք, որ Հարավային Կորեայի վիճակագրական վարչության տվյալներով՝ երկրի բնակչությունը 2021 թվականին հասել է 51,84 մլն-ի և հետագայում միայն կկրճատվի։ Մինչև 2070 թ. բնակչությունը կարող է նվազել մինչև 37,66 մլն., ինչը համապատասխանում է 1979թ. մակարդակին:
Ակնկալվում է, որ Հարավային Կորեայի բնակչության ծերացումը տեղի կունենա աշխարհում ամենաարագ տեմպերով: 2020թ. աշխատունակ քաղաքացիների թիվը կազմել է 37,4 մլն. (ընդհանուր բնակչության 72,1%-ը)։ Եթե ներկայիս միտումը պահպանվի, ապա 2070 թ. աշխատունակ կլինի միայն 17,37 մլն մարդ (բնակչության 46,1%-ը)։ Այդ դեպքում աշխատունակ տարիքի յուրաքանչյուր 100 կորեացու բաժին կհասնի նույնքան թոշակառու։