Միջազգային

Ճապոնիան կես տարվա ընդմիջումից հետո կստանա ռուսական նավթի առաջին խմբաքանակը

Ճապոնիան կես տարվա ընդմիջումից հետո կստանա ռուսական նավթի առաջին խմբաքանակը

Ճապոնիան մոտ ժամանակներս, ավելի քան կես տարվա ընդմիջումից հետո, Ռուսաստանից կստանա նավթի առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նավերի տեղաշարժի տվյալները։

Այն վերլուծել է նշված տեղեկատվությունը և պարզել, որ չորեքշաբթի օրը Ռուսաստանի հեռավորարևելյան «Սախալին-2» կայանում նավթով բեռնված «Զալիվ Բայկալ» լցանավն արդեն ուղևորվում է Ճապոնիա։ Գործակալությունը հիշեցնում է, որ Ճապոնիան մայիսից չէր ստացել ռուսական նավթ։  

«Սախալին-2» նախագծին բաժին է ընկնում Ճապոնիայի հեղուկացված բնական գազի (LNG) սպառման գրեթե 9%-ը ։ Այս ծավալը գրեթե ամբողջությամբ գնում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրությանը՝ ապահովելով դրա 3%-ը։ Ճապոնական կառավարությունը բազմիցս հայտարարել է «Սախալին-2»-ից LNG և նավթ ստանալու հարցում շահագրգռության մասին: Ճապոնիան ԱՄՆ-ի և Եվրամիության համաձայնությամբ ժամանակավորապես դուրս է եկել Ռուսաստանից նավթի ներկրման գնային շեմի որոշումներից։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական