Միջազգային

«Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի». Բայրամով

«Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի». Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին, խաղաղության բանակցություններին և խաղաղության պայմանագրի ընթացքին։ 

«Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքում որոշում է կայացվել խաղաղ բանակցություններ անցկացնել երկրների տարածքային ամբողջականության հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ Դեկտեմբերի 23-ին բանակցությունների երրորդ փուլը պետք է կայանար Մոսկվայում, բայց Հայաստանը ձախողեց այն։ Տեղի է ունեցել նաև սահմանազատման երեք հանդիպում։ Չնայած այս ամենին՝ ձեռք բերված հաջողությունները շատ քիչ են։ Դրա պատճառը Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է»,-ասել է Բայրամովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական