Միջազգային

Ակնկալվում է, որ Պուտինը երկկողմ շփումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով

Ակնկալվում է, որ Պուտինը երկկողմ շփումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինը երկկողմ շփումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երկկողմ շփումները, իհարկե, տեղի կունենան, գագաթնաժողովի մեծ մասը կանցկացվի ոչ պաշտոնական միջավայրում»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական