Միջազգային

Չի բացառվում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը. ՌԴ ԱԳՆ

Չի բացառվում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի բացառում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը, եթե դրա համար պայմաններ ստեղծվեն։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Վրաստանի քաղաքացիների՝ Ռուսաստան այցերի համար վիզային ռեժիմի չեղարկման հեռանկարների առնչությամբ չենք բացառում դրական որոշումների ընդունումը, հենց դրա համար ստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ»,- ասել է նա: 

Դիվանագետն ընդգծել է, որ կայուն կապերի առկայությունը համապատասխանում է Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների շահերին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական