Միջազգային

Կրակոցներ Լիվերպուլի մոտ

Կրակոցներ Լիվերպուլի մոտ

Անգլիական Մերսիսայդ կոմսությունում Սուրբ Ծննդյան նախօրեին անհայտ անձը գնդակոծել է Լիվերպուլի մոտակայքում գտնվող Ուոլասի քաղաքի փաբը։ Զոհվել է 26-ամյա մի կին, որը տոնը դիմավորել է քրոջ եւ ընկերների հետ։

Քննիչները դեռ պարզում են կատարվածի հանգամանքները։

Ըստ պաշտոնական վարկածի ՝ Սուրբ Ծննդյան նախօրեին ժամը 23:50-ի սահմաններում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա, որոնք կանգնած էին Lighthouse փաբի մուտքի մոտ, իսկ մի քանի րոպե անց փաբի կայանատեղիից դուրս է եկել մուգ գույնի «Մերսեդես» մակնիշի մեքենա։

Հիմա ոստիկանները փնտրում են այդ ավտոմեքենայի վարորդին։

Վիրավորվել է նաև չորս տղամարդ։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական