Միջազգային

Ուզբեկստանն ու Ղազախստանը պատրաստ են գազային «եռյակ դաշինք» ստեղծել Ռուսաստանի հետ

Ուզբեկստանն ու Ղազախստանը պատրաստ են գազային «եռյակ դաշինք» ստեղծել Ռուսաստանի հետ

Աստանան և Տաշքենդը պատրաստ են Մոսկվայի հետ համատեղ գործողությունների՝ գազային միություն ստեղծելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Փոխնախարարը նշել է, որ այդ գաղափարի իրականացման համար «ոչ մի նշանակալի խոչընդոտ չկա», սակայն կպահանջվի մեծ համակարգային աշխատանք, առաջին հերթին փորձագիտական մակարդակով, «որն արդեն տարվում է երեք երկրների իրավասու նախարարություններում»:

«Ինչ վերաբերում է Ուզբեկստանի մասնակցությանը նախագծին, ապա Պուտինը դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ հնարավոր էներգետիկ դաշինքի ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են», - եզրափակել է Գալուզինը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական