Միջազգային

Ռուսական գազի արտահանումը նվազել է ¼-ով

Ռուսական գազի արտահանումը նվազել է ¼-ով

2022 թվականի արդյունքներով ռուսական գազի արտահանման ծավալը կարող է նվազել մեկ քառորդով, իսկ արդյունահանումը կլինի 12%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Ինչ վերաբերում է գազին, ապա դրա արդյունահանումն ու արտահանումը կնվազեն։ Գազի արդյունահանումը տարվա արդյունքներով 12%-ով պակաս կլինի, քան 2021 թվականին, իսկ արտահանումը կնվազի մոտ մեկ քառորդով։ Դա առաջին հերթին կապված է արտահանման ենթակառուցվածքի աշխատանքի դադարեցման հետ», - ասել է նա։

«Ընդ որում, հեղուկացված բնական գազի (LNG) արտադրությունն ու արտահանումը կավելանա ավելի քան 8,7%-ով»,-ճշտել Է Նովակը։ Նրա խոսքով՝ տարեսկզբից Եվրամիության երկրներ LNG-ի մատակարարումներն աճել են մինչեւ 19,4 մլրդ մ³:

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական