Միջազգային

Մոսկվայի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով 22 չվերթ հետաձգվել է

Մոսկվայի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով 22 չվերթ հետաձգվել է

Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել է 22 չվերթ, հայտնում է Yandex-ը։ Եվս 13 կանոնավոր չվերթ չեղարկվել է։

Մոսկվայի ժամանակով ժամը 9.46-ի տվյալներով՝ «Վնուկովոյում» յոթ չվերթ է հետաձգվել, հինգը՝ չեղարկվել։ Դոմոդեդովոյում իրավիճակն այլ է՝ 11 չվերթ հետաձգվել է, հինգը՝ չեղարկվել։ Շերեմետևոյում եղանակային վատ պայմանների պատճառով չորս չվերթ է հետաձգվել, երեքը՝ չեղարկվել։

Ավելի վաղ, մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի «դեղին» մակարդակ էր հայտարարվել։ Այս պահին Մոսկվայում օդի ջերմաստիճանը տատանվում է մինուս 5 աստիճանի սահմաններում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական