Միջազգային

Բաժանիր և տիրիր. նրանք միշտ փորձել են դա անել. Պուտին

Բաժանիր և տիրիր. նրանք միշտ փորձել են դա անել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության հիմքում ընկած է «մեր աշխարհաքաղաքական հակառակորդների քաղաքականությունը, որն ուղղված է Ռուսաստանին, պատմական Ռուսաստանը մասնատելուն»:

«Բաժանիր և տիրիր: Նրանք միշտ փորձել են դա անել, և հիմա էլ են փորձում  անել նույնը։ Իսկ մեր նպատակն այլ բան է՝ համախմբել ռուս ժողովրդին»,- ասել է պետության ղեկավարը:

Հարցին, թե Ռուսաստանը մոտենում է վտանգավոր գծի, Պուտինը պատասխանել է. «Դե, ես չեմ կարծում, որ դա այդքան էլ վտանգավոր է: Ես հավատում եմ, որ մենք գործում ենք ճիշտ ուղղությամբ, պաշտպանում ենք մեր ազգային շահերը, մեր քաղաքացիների, մեր ժողովրդի շահերը։ Եվ մենք պարզապես այլ ելք չունենք, քան պաշտպանել մեր քաղաքացիներին»,- հավելել է Պուտինը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական