Միջազգային

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող ծերանոցում հրդեհ է բռնկվել. կա 20 զոհ

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող ծերանոցում հրդեհ է բռնկվել. կա 20 զոհ

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող երկհարկանի մասնավոր ծերանոցում հրդեհ է բռնկվել:

Վերջին տվյալներով՝ զոհվել է 20 մարդ, ևս 6-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից 2-ն այրվածքներով ծանր վիճակում են գտնվում։

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ հրդեհի պատճառը վառարանի ոչ պատշաճ շահագործումն է:


 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական