Միջազգային

«Հունվարյան իրադարձությունները մեր ժողովրդի համար փորձություն էին». Տոկաև

«Հունվարյան իրադարձությունները մեր ժողովրդի համար փորձություն էին». Տոկաև

ազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ալմաթի կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է հունվարյան իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված «Թագզըմ» հուշահամալիրի բացմանը։ Այդ մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Իր խոսքում Տոկաևն ընդգծել է հուշարձանի առանձնահատուկ դերը Ղազախստանի ողջ ժողովրդի համարշ «Սա փորձությունների ժամանակ էր մեր ժողովրդի համար։ Սպառնալիքի տակ էին հայտնվել պետականության հիմքերը։ Բայց մեր ժողովրդի համախմբվածության և համերաշխության շնորհիվ կարողացանք վճռականորեն դիմակայել բոլոր մարտահրավերներին՝ դրսևորելով անսասան վճռականություն և ուժ: Մենք կասեցրել ենք դավադիրների գործողությունները, որոնք փորձում էին տարաձայնություններ սերմանել հասարակության մեջ»,-ասել է Տոկաևը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական