ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարարին՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ Սևծովյան հացահատիկային նախաձեռնության շարունակականությունն ապահովելու ջանքերի համար:
Պետքարտուղար Բլինքենը և Չավուշօղլուն ընդգծել են ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը Ռուսաստանի կողմից հրահրված պատերազմում Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու գործում: Պետքարտուղար Բլինքենը նաև մտահոգություն է հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: