Միջազգային

«Կիևում շուտով ռազմական պաշարները կսպառվեն»․ ՌԴ նախագահ

«Կիևում շուտով ռազմական պաշարները կսպառվեն»․ ՌԴ նախագահ

Ռուսաստանը ռազմական ռեզերվներ է ծախսում, դրանք մեծ թվեր են, բայց տարբերությունն ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի հետ հսկայական է, Կիևը շուտով ռեզերվ չի ունենա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

«Հիմա թվեր չեմ հայտնի, թե օրական, օրինակ, քանի արկ ենք օգտագործում։ Դրանք մեծ թվեր են։ Բայց մեր և մեր հակառակվողների տարբերությունը կայանում է նրանում, որ ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրը, եթե ամբողջությամբ չի զրոյացվել, ուրեմն սրընթաց գնում է դեպի դրան։ Շուտով սեփական բազա չի լինի»,- լրագրողներին ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի բազան «միայն աճում է» և այն կավելանա, բայց ոչ ի վնաս տնտեսության այլ ոլորտների։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական