Միջազգային

Լավրովը շեշտել է եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը

Լավրովը շեշտել է եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը

Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ քննարկվել է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով: Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով ԼՂ և Հայաստանի միջև անարգել կապի ապահովման մասին եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը։

Շեշտվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022թ․ հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքի շարունակման կարևորությունը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական