ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բինյամին Նեթանյահուի հետ։
Քննարկվել են երկկողմ օրակարգի և միջազգային իրավիճակի արդիական հարցեր: Երկուստեք վստահություն է հայտնվել, որ ռուս-իսրայելական հարաբերությունները կշարունակեն զարգանալ, իսկ շփումները տարբեր մակարդակներում կշարունակվեն։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բենիամին Նեթանյահուին և բոլոր իսրայելցիներին՝ այս օրերին նշվող հրեական Հանուկայի տոնի կապակցությամբ: