«Տիտանիկի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ձանձրացել է երկար տարիներ շարունակվող երկրպագուների բանավեճից, թե արդյոք Դի Կապրիոյի դերակատարը կարող էր ողջ մնալ ֆիլմի եզրափակչում, թե ոչ, որոշել է անսպասելիորեն վերջ տալ բոլոր այդ խոսակցություններին, հայտնում է Deadline-ը։
Ռեժիսորը վարձել է դատաբժշկի և երկու կասկադյորի՝ նույն կազմվածքով և մարմնի քաշով, ինչպիսին Լեոնարդո Դի Կապրիոյի և Քեյթ Ուինսլեթի հերոսներն են։ Փորձաքննության արդյունքները, որի ընթացքում պարզ կդառնա, թե ինչու Ջեք Դոուսոնը չէր կարող ողջ մնալ, կարելի է տեսնել Քեմերոնի՝ National Geographic-ի համար «Տիտանիկի» նկարահանումների մասին վավերագրական ֆիլմում։
Դեռ ժապավենի պրեմիերայից առաջ ռեժիսորն ակնարկել է, որ Դի Կապրիոյի հերոսը ողջ մնալու շանս չուներ։
«Մենք մանրակրկիտ դատաբժշկական փորձաքննություն ենք անցկացրել հիպոթերմային փորձագետի հետ, ով վերարտադրել է ֆիլմի «լաստանավը»: Մենք նաև հատուկ սենսորներ ենք տեղադրել երկու կասկադյորների վրա, ովքեր փորձի ժամանակ սառցե ջրի մեջ էին և ստուգել ենք, թե արդյոք նրանք կարող են գոյատևել՝ օգտագործելով տարբեր փրկարարարան մեթոդներ: Փորձի արդյունքներով պարզ է դարձել, որ միայն մեկ մարդ կարող էր ողջ մնալ»,- ասել է Քեմերոնը։