Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Եվրամիության արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Բայրամովը Բորելին տեղեկացրել է Լաչինի ճանապարհին ադրբեջանցի «բնապահպանների» ցույցերի պատճառների մասին։
Բորելն, իր հերթին, նշել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը մտահոգիչ է, և ընդգծել է խաղաղության օրակարգին նվիրվածության կարևորությունը։