Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում են աշխատել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ ։
«ՌԴ ՊՆ և խաղաղապահ զորախմբի հրամանատարության ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է։ Վերսկսվել է հումանիտար նշանակության ավտոտրանսպորտի, այդ թվում՝ շտապ բժշկական օգնության մեքենաների երթևեկությունը։
Հուսով ենք, որ իրավիճակը կկարգավորվի առաջիկայում։ Մենք կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել ստանձնած պարտավորությունները՝ եռակողմ հայտարարությունների համաձայն»,-ասել Է Զախարովան՝ հավելելով, որ ավելի վաղ նրանք դիրքորոշում են հայտնել Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ։